Պոկոլյ

Սերբական հաստատությունները, գիտական ​​և մասնագիտական ​​կառույցները, ինչպես նաև ամբողջ սերբ հասարակությունը, մինչ այժմ տերմինաբանորեն չեն հստակեցրել՝ Խորվաթիայի Անկախ Պետության կողմից ուղղափառ սերբերի դեմ իրականացրած հանցագործությանն առնչվող հարցը:

Հրեաների դեմ իրականացված ցեղասպանությունը աշխարհում հայտնի է որպես Հոլոքոստ (կամ Շոա), գնչուների դեմ իրականացվածը տասնամյակներ շարունակ հայտնի է եղել որպես Պորայմոս, սերբ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, սակայն, մինչ օրս այդպես էլ ճանաչելի չի դարձել և չի ստացել տերմինաբանական հստակ ձևակերպում:

Հիմք ընդունելով և առաջնորդվելով վերը նշված փաստերով՝ ցանկանալով շեշտել այս խնդրի կարևորությունը՝ Բանյա Լուկայի «Յադովնո 1941» միությունը վերահաստատեց Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորվաթիայի Անկախ Պետության կողմից ուղղափառ սերբերի դեմ իրականացված հանցագործությունը՝ անվանելով այն

Պոկոլյ
(պոկոլյ՝ ցեղասպանություն)

Այս առիթով նաև որոշում կայացվեց այս տերմինն օգտագործել և տարածել բանավոր և գրավոր խոսքում, ինչպես նաև հաղորդակցության բոլոր միջոցներում:

Որոշվեց նաև այս տերմինի հետևյալ սահմանումը ՝

Պոկոլյը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորվաթիայի Անկախ Պետության կողմից, իր ամբողջ տարածքում, ուղղափառ սերբերի դեմ պետականորեն կազմակերպված հանցագործություն է:

Պոկոլյին զոհ են դարձել շուրջ մեկ միլիոն ուղղափառ սերբեր, որոնք մինչև 1941 թվականը ապրել են Խորվաթիայի Անկախ Պետության տարածքում:

Խորվաթիայի Անկախ Պետության ղեկավարի, պետական նախարարությունների և ուստաշական գլխավոր շտաբի կողմից ընդունված իրավական դրույթներով Խորվաթիայի Անկախ Պետության բոլոր գործադիր և դատական ​​մարմինները ներգրավված են եղել ցեղասպանությանը:

Ուղղափառ սերբերի դեմ իրականցված ցեղասպանությունն իր մեջ ներառել է նաև տնտեսական տեռոր, սեփականության ունեցվածքի բռնագրավում, տեղաշարժի սահմանափակում և գետտոիզացում, անհատական, խմբակային և զանգվածային սպանությունների կազմակերպում և իրականացում, համակենտրոնացման ճամբարներ արտաքսում, կաթոլիկության հարկադրաբար ընդունում և վտարում բռնազավթված Սերբիայի տարածքը:

Բանյա Լուկա, 24 հունիս 2018թ.

Աջակցեք մեր որոշմանը.

info@pokolj.org